Ֆրենկ Փալոնի՝ Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխության առաջարկն ընդունվեց

Լուրեր

08.07.2026 | 11:11
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
08.07.2026 | 10:25
Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին
08.07.2026 | 10:10
Նովակ Ջոկովիչը ռեկորդային 5 սեթանոց մրցախաղն է անցկացրել ու դուրս եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 8-ի դրությամբ
08.07.2026 | 09:45
465 մլն դրամի դիզվառելիքի խարդախություն․ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
08.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.07.2026 | 09:30
Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ Ահլիին» ու անցկացրել առաջին մարզումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
Բոլորը

Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրականմի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում:

Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ, ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին:

«Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»,- նշվում է հայկական հանձնախմբի համանախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

«Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտմանառումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը:

Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում կոնգրեսական Փալոնի առաջարկությանն իր աջակցություն է հնչեցրել կոնգրեսական Բրեդ Շերմանը, որն ընդգծել է, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավունքների խախտումներին:

Հիշեցնենք, որ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետիշրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը:

Ի պատասխան քննադատության՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին:

Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներ Ջեքի Սփիըրի ու Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունների նախագծերը չստացան Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի հավանությունը և չընդգրկվեցին օրակարգում: