Կորոնավիրուսի 369 նոր դեպք և 9 մահ Ադրբեջանում․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 27.890
Քաղաքականություն
20.07.2020 | 22:23Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 369 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
«Այսօր Ադրբեջանում ևս 369 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 523 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 9 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27.890 է, 19.490 մարդ առողջացել է, 363 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 8.037 հիվանդ կա: