Գինու և կոնյակի արտադրությունն ու սպառումը նվազել է․ խաղողի մթերման գործընթացը՝ փակուղու առաջ

Լուրեր

30.03.2026 | 16:36
Իրանի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:30
ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը
30.03.2026 | 16:21
Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցը կառավարելու համար կոնսորցիում ստեղծելու հարցը
30.03.2026 | 16:12
Ընտրակաշառք են տվել՝ աշխատավարձի տեսքով․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:02
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար
30.03.2026 | 15:53
Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
30.03.2026 | 15:45
Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
30.03.2026 | 15:38
«Սպարտակի» ներկայացուցիչը Հայաստան – Բելառուս մրցավեճում հետևել է հայ ֆուտբոլիստի խաղին
30.03.2026 | 15:29
Իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել է Իրանի և «Հըզբոլլահ»-ի հրթիռային հարձակումից հետո
30.03.2026 | 15:19
Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ
30.03.2026 | 15:10
Քրվարույթ՝ Փաշինյանի ներկայությամբ միջադեպի հետ կապված // ՀԱՀ-ում դասերն այսօր առցանց են․ ԼՈԻՐԵՐ
30.03.2026 | 15:01
Վիկտոր Գոնչարենկո․ Էմոցիոնալ խաղ էր Հայաստանի հավաքականի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
Բոլորը

Այս տարվա առաջին 5 ամիսներին սպիրտային խմիչքների արտադրության նվազում է գրանցվել։ Օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչքների արտադրությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 29%-ով, կոնյակի արտադրությունը նվազել է շուրջ 15%-ով, խաղողի գինու արտադրությունը՝ 28․3%-ով, գարեջրինը՝ 14․1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության տվյալներից։

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ այս նվազումը կարող է ազդել աշնանը խաղողի մթերման վրա։

Արենի գինու գործարանի տնօրեն Տիգրան Սիմոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սա կապված է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ։

«Գինու վաճառքը նվազել է մոտ 50%-ով։ Դա, իհարկե, կանդրադառնա խաղողի մթերման վրա, իրացում չենք արել նորմալ։ Գնային առումով փոփոխություններ չկան, մենք նույն գնով ենք վաճառում»,- նշեց Սիմոնյանը։

Գինեգործների միության ղեկավար Ավագ Ֆարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վիճակն ավելի վատ է, քան ներկայացված է։

«Արտադրությունն ավելի շատ անկում է ապրել։ Արտահանումը և ներքին սպառումը 50%-ից ավելի նվազել են, ո՛չ գումար կա, ո՛չ էլ տարաներ կան ազատ, որ կարողանան նոր մթերումներ կատարել»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության խոստացած անտոկոս վարկերից ոչ բոլորը կարող են օգտվել․ «Դրա համար գրավ է պետք, ոչ բոլորն ազատ գրավներ ունեն: Եթե ստիպեն, եթե կարիք լինի, ամբողջ խաղողը կմթերվի, բայց այդ խաղողը չի դառնա որակյալ ապրանք, կդառնա թորման ենթակա, սպիրտ ստանալու ենթակա ինչ-որ մի բան»։

Որքանո՞վ սա կանդրադառնա խաղողի մթերման գների վրա, դեռ վաղ է ասել, սակայն, ըստ Ավագ Հարությունյանի, շատ հավանական է գնի իջեցումը։

«Նախորդ տարի Արարատյան հարթավայրում սպիտակ խաղողը գինու համար 160-200 դրամ էր, կարմիր խաղողը՝ 190-220 դրամ, արենին Վայոց ձորում 280-330 դրամ, ոսկեհատը՝ 270-350։ Հիմա, իհարկե, այս գները չեն կարող պահպանվել։ Ոչ ոք չի կարող հիմա կանխատեսել, թե ինչքանով կնվազի գինը, որովհետև բոլոր խոշոր արտադրողները չեն կնքում այն ծավալով պայմանագրեր, որով կնքել են միշտ։ Հիմա իրենք էլ են փորձում հասկանալ՝ ինչպես տեղավորել բերքը, ոնց պահել նախկին բերքի հետ։ Շատ հարցականներ կան, որոնց պատասխանը մինչև օգոստոսի 15-ը պետք է ունենանք, որովհետև օգոստոսի 20-ին սկսում է կոնյակի սեզոնը։ Կոնյակի բնագավառում էլ նույն պատկերն է։ Այնտեղ մի քիչ լավ է դրությունը, քանի որ կարող են անընդհատ թորել, բայց վատ է դրությունը, որովհետև թորման ծախսեր կան, իսկ արտահանում չկա, գումարած՝ խաղողի մթերման գումարները»,- նշեց Հարությունյանը։

Հարցին՝ կլինե՞ն տնտեսություններ, որոնք չեն կարողանա իրացնել ապրանքը և փաստի առաջ կկանգնեն, Գինեգործների միության նախագահը բացասական պատասխան տվեց։

«Չի մնա, ուղղակի ամբողջ խնդիրն այն է, թե ինչ գնով կմթերվի։ Տարիներ են եղել, որ մինչև 40 դրամ է իջել արժեքը, իսկ այս տարի շատ բերք կա։ Մեկնարկը կսկսվի 150 դրամով, բայց հետո ինչ կլինի՝ չենք կարող ասել»,- նշեց Ավագ Հարությունյանը։

Նշենք, որ չնայած արտադրության ծավալների նվազմանը՝ ալկոհոլային խմիչքների գների բարձրացում է գրանցվել։ Այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գինիների գինը բարձրացել է 2․2%-ով, մայիսին՝ 1․9%-ով։ Գարեջրի գինը մայիսին բարձրացել է 5․3%-ով։

Անժելա Պողոսյան