Ադրբեջանում Սերբիայի գործերով ժամանակավոր հավատարմատարն ԱԳՆ է կանչվել՝ Սերբիայի կողմից ՀՀ-ին ականանետներ մատակարարելու լուրերի առնչությամբ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել՝ Սերբիայի կողմից Հայաստանին մեծ քանակությամբ ականանետներ մատակարարելու մասին լուրերի առնչությամբ, և հանդիպում ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այս մաիսն հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման ժամանակ Խալաֆովը Վեյնովիչին տեղեկացրել է, որ Սերբիայից Հայաստան է տեղափոխվել մեծաքանակ զինամթերք` ներառյալ ականանետներ և տարբեր տրամաչափի զենքեր:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ Սերբիայի այդ «քայլը խորը ափսոսանք և հիասթափություն է առաջացնում ադրբեջանցի ժողովրդի ու երկրի ղեկավարության մոտ, ինչպես նաև վնասում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին ու ռազմավարական գործընկերությանը»:

Խալիֆովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարցի շուրջ Սերբիայից բացատրության է սպասում։

Դանիցա Վեյնովիչն իր հերթին նշել է, որ նման տեղեկության չի տիրապետում, և որ միջադեպի մասին Բելգրադին տեղյակ կպահի։

Հավելենք՝ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե Սերբիայից Հայաստան են ուղարկվել տարբեր տրամաչափի ականանետներ: Նշվում է, որ դրանք Հայաստան են հասցվել Վրաստանի տարածքով:

Նելլի Մելքոնյան