COVID-19-ի՝ 50 հազարից ավելի դեպք ունեցող Իսրայելում բժիշկները գործադուլ են հայտարարել

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Իսրայելում, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերը գերազանցել են 50 հազարը, բժիշկներն ու բուժքույրերը գործադուլ են հայտարարել։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումից հետո նոր դեպքերը կրկին աճել են։ Իսրայելը, մինչդեռ, ամիսներ առաջ գովասանքի էր արժանանում վարակի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործադուլի նախաձեռնողը Իսրայելի Բուժքույրերի միավորումն է։ Բարկացած ցուցարարները փողոց են դուրս եկել՝ բողոքելու կառավարության կողմից COVID-19-ի բերած ճգնաժամի դեմ տարվող պայքարի արդյունավետությունից։

Բանն այն է, որ բժիշկներից շատերին այս ընթացում գործուղել են կորոնավիրուսային ինֆեկցիոն հիվանդանոցներ, մեծ մասն այժմ կարանտինում է, իսկ մյուսներն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Այսպիսով, իսրայելցի բժիշկները հարյուրավոր նոր աշխատատեղեր են պահանջում՝ նաև զգուշացնելով, որ առողջապահական համակարգում արական սեռի բժիշկների պակաս կա։

Ըստ երկրի Առոջապահության նախարարության տվյալների՝ այժմ ոլորտի 2․908 աշխատակից մեկուսացման մեջ է։

Գործադուլ հայտարարած բուժաշխատողները նշում են, որ անհնար է աշխատել սակավաթիվ բուժանձնակազմի առկայության պայմաններում։ Իսրայելի Բուժքույրերի միավորման նախագահի խոսքով՝ բուժանձնակազմի սակավաթիվ լինելը կորոնավիրուսի պատճառով չէ, այն նոր չի սկսել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրի առողջապահության նախարարն աջակցություն է հայտնել բժիշկների համազգային գործադուլին՝ կոչ անելով Ֆինանսների նախարարությանը նոր աշխատատեղեր բացել բժիշկների համար։

«Սա կբարելավի առողջապահական համակարգի որակը ու կհզորացնի այն՝ նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարից հետո»,- հայտարարել է Իսրայելի առողջապահության նախարարը՝ նշելով, որ բժիշկների ներկայացրած խնդիրները երկրում նոր չեն և կորոնավիրուսի հետևանքով ավելի են սրվել։

Հավելենք, որ Իսրայելում այժմ COVID-19-ի 28 հազարից ավելի ակտիվ վարակակիր կա։ Հիվանդությունից մինչ օրս երկրում 415 մահ է գրանցվել։

Նելլի Մելքոնյան