Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին 155 անվասայլակ է տրամադրվել

Լուրեր

06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
Բոլորը

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել Առողջապահության նախարարությանը:

ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով:

Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ` գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե’ քաղաքային, թե’ գյուղական ճանապարհների համար:

Միաժամանակ, առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու «Արաբկիր» ԲՀ  վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Վահե Յավրյանն անվասայլակների հավաքման և շահագործման վերաբերյալ կրթական ծրագիր է կազմակերպել բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացներն անցկացվել են առցանց` արտասահմանցի գործընկերների հետ համատեղ:

Նշենք, որ «UCP Wheels for Humanity» հետ գործընկերային կապերը ստեղծվել են մեկ տարի առաջ, երբ  առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու Վահե Յավրյանը մասնակցել է Մանկական ուղեղային կաթվածի Ամերիկյան ակադեմիայի տարեկան համաժողովին: