87-ամյա մորը կացնահարել է, մարմինը մասնատել ու այրել. ոստիկանները բացահայտել են սարսափելի սպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 12:43
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
07.07.2026 | 12:32
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
Բոլորը

Հուլիսի 19-ին Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի տարբեր հատվածներում արնանման հետքեր է հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել է 58-ամյա որդին, որը նախկինում դատապարտված է եղել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Պատժի կրումից ազատվել է 2018 թվականին:

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երկու օր առաջ մորը սպանել է կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել է պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։

Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ թաղամասի աղբամաններից մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ այրված մարմնամասերը։

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։