ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է նշանակվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ինչը լավ առիթ է ամփոփելու միջպետական հարաբերությունների քառորդդարյա ուղին և նախանշելու զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը: Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ծանրակշիռ ավանդը կունենա հայ-բրազիլական կապերի սերտացման ու փոխգործակցության զարգացման գործում և կարևորել արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-բրազիլական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա մեծ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում, և այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա իրականացնելու: 
Հանրապետության Նախագահը կարևորել է Բրազիլիայի հայ համայնքի դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բնական կամուրջ: 

Դեսպան Սանկտոսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև բարեկամական կապերի խորացմանը՝ նշելով, որ Բրազիլիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում այցելելով Հայաստան, արդեն հասցրել է պատկերացում կազմել փոխգործակցության առաջիկա կարևորագույն ուղղությունների մասին: Իրականացվելիք աշխատանքների թվում դեսպանը կարևորել է նաև Հայաստանը Բրազիլիայում պատշաճ ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքը: 

Հանրապետության Նախագահը և Բրազիլիայի դեսպանը երկուստեք կարևորել են միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի գործունեությունը: