Վայոց ձորի նախկին մարզպետի մասնակցությամբ վթար Սյունիքում․ ԱԻՆ-ը կադրեր է հրապարակել

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Հուլիսի 19-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վաչե Ս․, ծնված 1970 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արագած Ս․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս գլխիվայր շրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և ուղևոր Լիանա Դ․-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ Վաչե Ս․-ի և Լիանա Դ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Արագած Ս․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Նշենք, որ «Mercedes»-ի վարորդը Վայոց ձորի նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանն է։