Նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռում հանդիպել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ

Լուրեր

07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 12:43
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
07.07.2026 | 12:32
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին:

Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար: