Սպանության փորձ Սարի թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 39-ամյա բնակչին

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 23:15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերցայլային շրջանի միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում, ձախ ստորին վերջույթի միջանցիկ հրազենային վիրավորում՝ արտաքին և ներքին արյունահոսությամբ, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի միջանցիկ հրազենային վիրավորում, քթի և ձախ այտի շրջանի պատռված վերքեր, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Սարի Թաղի 27-ամյա բնակիչը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել են 7.62 մմ տրամաչափի երկու կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Սարի Թաղի 39-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Սարի Թաղում հրազենային վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի 27-ամյա բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում եմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: