«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակը հատեց եզրագիծը․կազմակերպիչները գոհ են արդյունքներից

Լուրեր

17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։ Այս մասին տեղեկացրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից:

«Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ և այլն: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց, նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի նրանց շարունակել աշխատանքը»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։

Նրա խոսքով՝ առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսկելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցան անհատական հանդիպումներ մի շարք միջազգային մասնագետների հետ, մասնակցեցին հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին:

Տեղի ունեցան նաև աշխատանքային փուլում գտնվող փուլերի փակ և առցանց ցուցադրություններ, իսկ ժյուրին, որտեղ ներգրավված էին մասնագետներ Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից, որոշում կայացրեց մրցանակը շնորհել «Ռոման և ուխտապանը» (ռեժ. Իրակլի Մետրևելի) վրացական նախագծին:

«Շատ ակտիվ անցան նաև 11 զրույցներն ու քննարկումները, որոնք հեռարձակվում էին  փառատոնի և GAIFF Pro-ի ֆեյսբուքյան էջերում: Թեմաները բազմազան էին և հետաքրքիր բոլոր մասնագետներին: Թերևս կարող ենք առանձնացնել Ատոմ Էգոյանի հանդիպումը վրացի երիտասարդ ռեժիսորների հետ, որի ընթացքում մասնակիցները փորձում էին զուգահեռներ անցկացնել Ատոմ էգոյանի «Օրացույց» և վրացի ռեժիսոր Կեկո Չելիձեի «Մահացած հոգիների արձակուրդը» ֆիլմերի միջև: Ուշադրության էր արժանի նաև Կինոժառանգության վերականգնման և պահպանմանը նվիրված քննարկումը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի մասնագետներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են կինոժառանգության պահմանպան գործում: Զրույցը վարում է Դանիել Բըրդը, ով զբաղվում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի վերականգնմամբ: Մյուս կարևոր զրույցը վարում է ֆրանսիացի Պիեր Սիմոն Գուտմանը, որ ֆիլմերի համագրող է Կաննի փառատոնում և պատմում էր, թե ինչպես են մեծ փառատոնների ընտրություններն ազդում երիտասարդ ռեժիսորիների կարիերաների վրա»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։

Մյուս հանդիպումները նվիրված էին ֆիլմերի համար ֆոնդերի հայթայթմանը, որին մասնակցում էին Եվրոպայի ամենամեծ փառատոնների և ֆոնդերի ներկայացուցիչները, հատուկ զրույց էր վարում հանրահայտ Ադա Սոլոմոնը, ում արտադրած ֆիլմերն արժանացել են մրցանակների հնարավոր բոլոր փառատոններում: Այս քննարկումների և զրույցների մեծամասնությունը դեռևս հասանելի կլինի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փառատոնի էջում ևս մի շաբաթ:

Սոնա Կարապողոսյանի խոսքով՝ կարևոր էր այն փաստը, որ չնայած համավարակին, թիմը փորձեց պահել ծիրանյան շունչը Երևանում ու խոստանալով բոլորին շատ շուտով հանդիպել ու վայելել արևոտ Երևանը: