Նավթի գները նվազել են
Տնտեսություն
18.07.2020 | 10:38Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 40.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 43.14 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: