Եվրոպայի հետ կիսափաստաթուղթ է ստորագրվել, բայց եթե 3 օր էլ այսպես շարունակվի Սերժ Սարգսյանը Կիմ Չեն Ընին «աբգոն» կանի. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր «Ելք» խմբակցության Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ ԵՏՄ-ին առնչվող  մի շարք  խնդիրների, բարձաձայնեց անգամ վերջին օրերին մանդարին ներկրելու հետ կապված ՊԵԿ-ի սահմանած արգելքներին:

«Երեկ պարզվեց, որ Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան, և դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է։ Վրաստանի հետ մենք հիմա ազատ առևտրի համաձայնագիր ունենք և կարող ենք ոչ միայն 5, այլև 6, 7, նույնիսկ 8 կգ մանդարին ներկրել Վրաստանից։ Բայց դրա համար պետք է ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական և այլ բազմաթիվ տեղեկանքներ»,- հայտարարեց Փաշինյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության՝ օրեր առաջ ստորագրված համաձայնագրին:

«Մամուլը բացեք, Եվրոպայի հետ մի հատ կիսափաստաթուղթ է ստորագրվել, որտեղ բացում ես գրած է՝ Սերժ Սարգսյանն ամենաիմաստունն է: Այս տեմպերով, որ գնա Կիմ Չեն Ընին «աբգոն» կանի: Պարզ է, որ սա արվում է իշխանության աթոռը հերթական անգամ գրոհելու համար»,- շարունակեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: