«Նստած եմ տանը, ապագայի մասին դեռ որոշում չեմ կայացրել»․ Մամեդյարովը խոսել է իր պաշտոնակությունից

Լուրեր

26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի արդեն նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը նախօրեին երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պաշտոնանկ արվեց, հարցազրույց է տվել տեղական Gununsesi.org կայքին։ Նա նշել է, որ պաշտոնը հավերժ չէ, և իրեն այժմ լավ է զգում։

«Երկու օր է անցել, ինչ աշխատանքից ազատվել եմ։ Նստած եմ տանը, ապագայի մասին դեռ որոշում չեմ կայացրել։ Խոստանում եմ, որ եթե կայացնեմ, ձեզ տեղյակ կպահեմ»,- ասել է Մամեդյարովը։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի նոր արտգործնախարարի ու նրա դիվանագիտական փորձի բացակայության մասին, Էլմար Մամեդյարովն նշել է, որ նրան հաջողություն է ցանկանում։

«Նա խելացի մարդ է։ Մենք անձնապես ծանոթ ենք։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, այդ մասին ինձ չէ, որ պետք է հարցնեք։ Ավելի լավ է՝ հարցրեք հենց Բայրամովին»,- ասել է նախկին պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  կոշտ քննադատության էր ենթարկել Էլմար Մամեդյարովին՝ հայտարարելով, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատավայրերում՝ բացառությամբ Մամեդյարովի։

«Ես չկարողացա գտնել նրան, նա իր աշխատավայրում չէր»,- դժգոհել էր Ալիևը։

Կարճ ժամանակ անց արդեն Ալիևը Մամեդյարովին ազատեց ԱԳ նախարարի պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակելով կրթության նախարար  Ջեյհուն Բայրամովին։

Էմմա Չոբանյան