Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից ու կարկուտից տուժածներին օգնելու համար ավագանին 10 մլն դրամ ու 6 սոցիալական բնակարան հատկացրեց

Լուրեր

01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրին ավագանին այսօր արտահերթ նիստում քննարկեց հուլիսի 13-ին քաղաքում տեղացած աննախադեպ քանակությամբ անձրևի ու կարկուտի հետևանքով բնակիչներին ու համայնքին պատճառված վնասների չափը և օգնություն տրամադրելու հարցը։ Մինչ նիստը սկսելը, սակայն, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանին զոհված զինծառայողների հիշատակը։

Անձրևից ու կարկուտից տուժած քաղաքացիների կրած վնասները ուսումնասիրելու  համար համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ ստացել են 120 դիմում, հիմնականում՝ Ավտոկայան տնակային թաղամասից։

Ներկայացված տվյալներով՝ հանձնաժողովը համարժեք է գտել օգնություն տրամադրել 84-ին։ Դիմումներ են ստացվել նաև հասարակական ոլորտից։ Բացի այդ՝ երեկ երեկոյան քաղաքապետարանը ևս 65 դիմում է ստացել, որոնք դեռ չեն ուսումնասիրվել։

«Բազմաբնակարան շենքերի համատիրություններին ենք դիմել, որ ներկայացնեն իրենց մոտ եղած խնդիրները։ Այնտեղ բան չէր կարող լինել՝ բացի նկուղներից, որտեղ ԱԻՆ-ը եկավ և ջուրը հեռացրեց։ Ըստ մեր բյուջեի՝ բազմաբնակարան շենքերին հատկացրել ենք 50 մլն դրամի սուբվենցիա, որից այս պահին 29 մլն-ի նախագծեր ունենք և 20 տոկոսը տրամադրված է։ Բացի այդ՝ 5 մեքենայի համար են դիմում տվել, բայց ասեմ, որ օբյեկտիվ կլինի ընդամենը 3 մեքենայի համար տալ, որոնք սառույցների մեջ էին մխրճվել։ Կան նաև գյուղատնտեսական հողերի հետ կապված դիմումներ, խոսքը 10 հեկտարի մասին է, մեծ գումար չի կազմում»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը կարող է օգնել շինարարությամբ, այդ պատճառով էլ գումար են հատկացնում, որ մարդիկ շինանյութ գնեն։

Հանձնաժողովի ներկայացրած ցուցակների համաձայն էլ օգնություն կտրամադրվի։ Ավագանին որոշեց 10 մլն դրամ հատկացնել հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած բնակիչներին։

Միաժամանակ, ավագանին որոշեց «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես  Խորենացի փողոցի թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 6 սոցիալական բնակարաններն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժած և ժամանակավոր կացարաններում՝ տնակներում բնակվող անձանց։ Խոսքն Ավտոկայան տնակային թաղամասի բնակիչների մասին է, որոնց տնակների մեծ մասը բնակության համար անպիտան է դարձել։ Սոցիալական 12 բնակարանի բաշխումը կատարվել էր 2019 թվականի դեկտեմբերին, մնացած 6-ն էլ այսօր հատկացվեց անձրևից ու կարկուտից տուժածներին։

Հիշեցնենք, որ Գյումրիում հուլիսի 13-ին աննախադեպ քանակությամբ տեղումներ էին գրանցվել։ Քաղաքի փողոցները ջրածածկ էին եղել, անձրևաջրերը լցվել էին բնակելի տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ։ Քաղաքում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, հոսանքազրկվել էին թաղամասեր։ Հատկապես մեծ վնաս էին կրել տնակների բնակիչները․ անձրևաջրերն ու կարկուտից գոյացած սառույցի կտորները լցվել էին տնակներ։

Էմմա Չոբանյան