Եթե հաջողվի Covid-19 պատվաստանյութ ձեռք բերել, դա պարտադիր չի լինի․ Գայանե Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Covid-19 կոնտակտավորի դեպքում այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են 14-օրյա շրջանն ավարտելուց հետո, իսկ եթե մարդը վարակակիր է, սպասում ենք այնքան, մինչև մարդը լրիվ առողջանա, նոր պատվաստում կատարենք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Անդրադառնալով հենց Covid-19 վիրուսի դեմ պատվաստանյութերին, Գայանե Սահակյանը նշեց, որ այժմ կան մի քանի պատվաստանյութեր, որոնք փորձարկման երրորդ փուլում են գտնվում։ «Եթե մեզ բախտ վիճակվի այդ պատվաստանյութը ձեռք բերել և երկիր ներկրել, դա պարտադիր չի լինի։ Ռիսկի խմբերը կսահմանվեն և ռիսկի խմբերին միայն կառաջարկվեն պատվաստանյութերը։ Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պահանջարկը բավականին մեծ է ամբողջ աշխարհում և ասել, որ Հայաստանն այն անմիջապես ձեռք կբերի և կներկրի մինչև տարվա վերջ, դա ճիշտ չեմ ասի, բավականին դժվար է այդ գործընթացը, թեպետ մենք բանակցություններ իրականացնում ենք»,- նշեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։