ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը:

Ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից: Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավորներ։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև մի շարք այլ օրենքներ։ Մասնավորապես՝ «Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց 98 կողմ ձայներով: Նախագծով առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին 5 տարվա, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:

Հանքավայրերի և տեղամասերի պաշարները պետք է տրամադրվեն ամբողջական պաշարով, ոչ թե 50 տարվա ժամկետով, այլ մետաղականի համար մինչև 20 տարվա ժամկետով։ Կառավարությունը սահմանել է, որ ընդերքօգտագործման լիցենզիան կերկարաձգվի այն դեպքում, եթե ընդերքօգտագործողը աշխատանքները իրականացրած լինի առնվազն 70 տոկոսով։ Առաջարկվում են նաև բնապահպանական բարեփոխումներ, մինչև 500 հազար արտադրողականության հանքերի համար՝ չոր պոչերի տեխնոլոգիայի պարտադիր կիրառում, բոլոր մետաղական հանքերի համար՝ փակ շրջանառու համակարգի կիրառելիություն և վերամբարձ պոչամբարների արգելք։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով: Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության հաստատած կարգով։ Վարձակալությունից ստացված միջոցները 20-80 հարաբերակցությամբ բաշխվելու են ՊՈԱԿ-ի և պետբյուջեի միջև։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով բացառությունից կհանվի տեղական արտադրության կոնյակի գովազդը, և ժամը 06:00-22:30-ը դրա հեռարձակումը ևս կարգելվի:

Նախագծին կողմ քվեարկեց 95, դեմ՝ 1 դեմ պատգամավոր։