Վերջին գործողություններից հետո ադրբեջանական կողմը կորուստներ է կրել․ՊՆ-ն հաստատել է

Լուրեր

17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին գործողություններից հետո Ադրբեջանը կորուստներ է կրել, Պաշտպանության նախարարությունը չի հերքել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը։

«Ադրբեջանը կորուստներ ունի, որոնց մասին լրացուցիչ կհայտարարվի»,- ասել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Լրատվամիջոցի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ Վագիֆ Դարգահլին ասել է, որ զոհերի մասին տեղեկությունը շուտով կհրապարկվի։ Նա նաև հավելել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Նշենք, որ այսօր կայացած Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գիշերը ժամը 3։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատները, ավելի քան 100 հոգանոց կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ Զինված ուժերի Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։

Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով պաշտպանության՝ կանխել դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա:

Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի։

Էմմա Չոբանյան