Ադրբեջանի իշխանությունը ցնցվում է․ հայկական գրոհի պահին Ալիևը չի գտել Մամեդյարովին

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Ադրբեջանը ոչ միայն ծանր պարտություն է կրել հայկական բանակից, այլև արդեն հայտնի է դառնում, թե ինչպիսի պառակտումներ են այդ երկրի իշխանություններում։

«Թուրան» գործակալությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատանքային տեղերում, բացառությամբ՝ Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի։

Կառավարության նիստի ժամանակ Իլհամ Ալիևը դժգոհել է՝ ասելով․ «Ես չեմ կարողացել գտնել նրան, նա իր աշխատավայրում չէր»։ Ալիևը դժգոհություն է հայտնել Մամեդյարովի պահվածքից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության մեջ։ Նիստի ժամանակ Ալիևը դիմել է կառավարության ղեկավարին՝ խնդրելով տեղեկացնել իրեն Մամեդյարովի հետ երկխոսության մասին։ Վարչապետ Ալի Ասադովը ասել է, որ Մամեդյարովը տանն է գտնվել ժամը 3-ին․ «Ես հարցրեցի, ինչո՞ւ եք դուք տանը, պետք է լինեիք գրասենյակում և կատարեիք նախագահի հանձնարարությունները»։ Ապա վարչապետը Ադրբեջանի արտգործնախարարից պատասխան է ստացել, թե ինքը աշխատում է տնից։

Ըստ «Թուրան» գործակալության հաղորդման, Ալիևը դժգոհություն է հայտնել, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հետ հարցեր․ «Ի՞նչ համագործակցության մասին կարող է լինել Հայաստանի հետ»,- Ալիևի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Տեղեկություններ են տարածվել, որ Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել արտգործնախարարի պաշտոնից։ Այս ընթացքում որպես նրա փոխանորդ շրջանառվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի անունը։ Օրեր առաջ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում։ Խոսք է գնում խոշոր կոռուպցիայի մասին։