Նոր սպառազինություն, սննդի բարելավում, դիրքերի կահավորում, ռազմարդյունաբերության զարգացում. ինչ է փոխվել բանակում վերջին 2 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
Բոլորը

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին բանակաշինությանը նոր թափ հաղորդելու մասին: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների ֆոնին արժե վերհիշել, թե ինչ փոփոխություններ են արվել ՀՀ Զինված ուժերում անցած երկու տարվա ընթացքում։

Նախ՝ Հայաստանը ձեռք է բերել մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ 2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, հրետանային միջոցներ, զենիթային կայանքներ, հրաձգային զենքեր, զինամթերք, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ:

Ռուսաստանից գնված «Սու-30 ՍՄ» բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակը հայկական Զինուժը համալրեց 2019 թվականի վերջին: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ձեռք է բերել 4 «Սու-30ՍՄ» կործանիչ՝ հայտնելով, որ առաջիկայում ցանկություն կա գնել ևս 8-ը:

«Սու-30ՍՄ»-ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ այն դասվում է «4+» սերնդի շարքին։ Ռազմական այս անորսալի զինտեխնիկայի նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Գերհզոր կործանիչը կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

Պաշտոնական գերատեսչությունները նոր սերնդի ՍՈՒ-երի գնման արժեքի մասին տեղեկություն չեն հայտնել: Հայտնի է միայն, որ Ռուսաստանն այն վաճառել է ներքին շուկայական գներով:

Հայաստանի զինուժը նախորդ տարի համալրվեց նաև զենիթահրթիռային «ՏՈՐ-Մ 2ԿՄ» համալիրներով: Այս մասին 2019 թվականին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ դա «տարվա կարևոր ձեռքբերումներից» մեկն է, որը, ռազմական փորձագետների համաձայն, կարևոր քայլ է Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ռազմական փորձագետները փաստում են, որ «ՏՈՐ-Մ 2ԿՄ»-երը շատ մոբիլ և բազմաֆունկցիոնալ են, օգտագործվում են պետական օբյեկտների, հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի պահպանության և անօդաչու թռչող սարքերի խոցման համար: Այս ձեռքբերումը նաև ցույց է տալիս, որ թեպետ Հայաստանը հայտարարել է հարձակողական օդուժի զարգացման մասին և այդ նպատակով ձեռք է բերում «ՍՈՒ-30ՍՄ» բազմաթիրախային ռուսական կործանիչներ, միևնույն ժամանակ, երկիրը չի հեռանում ՀՕՊ-ի զարգացման տրամաբանությունից:

Համացանցի մասնագիտացված հարթակներում նաև նշվում է, որ ընդհանրապես «ՏՈՐ-Մ»-ի սերիաները՝ ԿՄ2 և 2ՄԿ համակարգերը, մինչև 20 կիլոմետր հեռահարությամբ զենիթահրթիռային համալիրներ են, որոնք իրենց տեսակի մեջ լավագույն ռուսական համալիրներն են: «ՏՈՐ-Մ2 ԿՄ»-երը շարժունակությամբ, կրակի էֆեկտիվությամբ, փոքր թիրախները հայտնաբերելու և խոցելու ունակությամբ բացառիկ համակարգեր են: Նշենք, որ այս զինտեխնիկայի ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր 2017 թվականին, սակայն, ինչպես հայտարարել էր ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, այս զինատեսակի ձեռքբերման գործընթացը սառեցված էր, այն վերսկվել է նոր իշխանությունների օրոք:

2019-ին Հայաստանի զինված ուժերը համալրվեց նաև «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներով: Նշենք, որ հայկական զինուժի համար այս զինատեսակը նոր չէ, պարզապես նոր խմբաքանակ է ձեռք բերվել:

Հատկանշական է, որ Հայաստանի զինված ուժերը համալրվում են ոչ միայն միջազգային գործընկերներից գնված զինատեսակներով, այլև տեղական արտադրանքով: Հունիսի 24-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում հայկական արտադրության ականի և ականանետի լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում արել․ «Հպարտությամբ արտադրված է Հայաստանում»։ Made in Armenia մակնշմամբ ականանետերը 82 մմ տրամագծով են:

Ի դեպ, երեկ էլ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական գերթանկարժեք՝ 30 մլն դոլարանոց «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հայ ինժեներների արդիականացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգի միջոցով:

Ոլորտի մեկ այլ կարևոր զարգացում․ հուլիսի 7-ին Հայաստանում բացվեց «ԱԿ-103»  ինքնաձիգերի հավաքման արտադրամաս։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ: Այստեղ արտադրվելու են նաև օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Արտադրությունը կսկսվի ամբողջական փորձարկումից հետո և նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը:

Կառավարությունը, նախորդ տարիների համեմատ, ավելացրել է նաև Պաշտպանության նախարարությանն ուղղվող ֆինանսական միջոցները: Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվարին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշից ավելի է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով։ 2019 թվականին ռազմարդյունաբերության պետական ֆինանսավորումն աճել է 30%-ով կամ լրացուցիչ 984 միլիոն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին:

Կառավարության 2019 թվականի գործունեության կատարողականի զեկույցից տեղեկանում ենք, որ անցած տարվա ընթացքում սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով է ապահովվել 64  մարտական դիրք։

Սահմանի երկայնքով տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր: Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրականությամբ, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով: Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Նշվում է, որ առաջիկայում սառնարանով կապահովվի ևս 45 մարտական դիրք։ Զորամասերին տրամադրվել է 388 լվացքի մեքենա։ Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը:

Փոփոխություններ են եղել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունում․ այն սկսել է փոխհատուցում տրամադրել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ըստ այս փոփոխության՝ ևս 339 շահառու ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Կառավարությունը մեկ այլ նախաձեռնությամբ քննարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում նաև 1998-2008 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելու հարցը:

Գործադիրը նախորդ տարի 5.7 միլիարդ դրամ է հատկացրել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Այդ գումարի շնորհիվ ծրագրի 1․141 շահառուներից 119-ը, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, բնակարաններ է ստացել:

Զինծառայողների բնակարանների վարձակալության դրամական փոխհատուցումների չափը 2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով:

Հայկական բանակում կատարված կարևոր փոփոխություններից է նաև ներդրված սննդի նոր համակարգը: Այսօրվա դրությամբ՝ Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 90%-ը և մարտական դիրքերի անձնակազմի 54%-ը սնվում է նոր սննդակարգով։

Այս բարեփոխումների ֆոնին, սակայն, հատկանշական է այն, որ իշխանափոխությունից հետո Զինված ուժերում որևէ մեծամասշտաբ կոռուպցիոն սխեմա չի բացահայտվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան