Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

«Հանդիպմանը դեսպանն Աննա Հակոբյանին է փոխանցել Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեյի ջերմ ողջույնները, ինչպես նաև  COVID-19-ով ախտորոշված հայ երեխաներին Լիտվայի առաջին տիկնոջ նվիրաբերած հուշանվերները՝ լիտվական ձեռագործ խաղալիքներ, որ գործել են հաշմանդամություն ունեցող անձինք և շոկոլադ։

Տիկին դեսպանը շեշտել է, որ այդ հուշանվերները նշանավորում են  Հայաստանի և Լիտվայի առաջին տիկինների ընկերությունը, ինչպես նաև այն Լիտվայի առաջին տիկնոջ՝ համավարակի շրջանում հայ ժողովրդին ուղղված համերաշխության նշանն է։

ՀՀ վարչապետի տիկինն էլ  շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիտվային՝ ցուցաբերած օգնության և Հայաստան բժշկական անձնակազմ ուղարկելու համար։

Աննա Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Դիանա Նաուսեդիենեյին՝ իր ջերմության և երեխաներին արված անակնկալի համար։

Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում տիկին Նաուսեդիենեի հետ բարեկամությունը և համավարակի ավարտից հետո անպայման նպատակ ունի  հրավիրել Հայաստան:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի միջև բարեկամությունը սկսվել է  2019 թվականի նոյեմբերին՝ Աննա Հակոբյանի Վիլնյուս կատարած այցի ժամանակ։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը՝ կարևորելով, որ համաշխարհային համավարակի այս դժվար օրերին երկրները հետևեն համաշխարհային զինադադար պահպանելու կոչերին»,- ասված է վարչապետի տիկնոջ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: