Հանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը

Լուրեր

17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:

«Նախագծում ներառված են «Հայոց լեզու»«Գրականություն»«Մայրենի»«Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն»«Հասարակագիտութուն»«Ես և իմ հայրենիքը»«Ֆիզիկական կուլտուրա»«Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ»«Մաթեմատիկա»«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»«Ֆիզիկա»«Քիմիա»«Կենսաբանություն»«Աշխարհագրություն»«Բնագիտություն»«Բնություն»«Ես և շրջակա աշխարհը»«Տեխնոլոգիա», «Արվեստ»«Կերպարվեստ»«Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբերը ղեկավարել են՝

«Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»- Թամար Ալեքսանյան,

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը»- Լիլիթ Մկրտչյան

«Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «ՆԶՊ»- Էռնեստ Ավանեսով

«Օտար լեզուներ»- Քրիստինե Սողիկյան

«Մաթեմատիկա»-Նարինե Ռավոեվա

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ»- Արթուր Խալաթյան

«Ֆիզիկա» – Արտաշես Թորոսյան

«Քիմիա»- Արմեն Գալստյան

«Կենսաբանություն» – Մերի Հովսեփյան

«Աշխարհագրություն»-Արմեն Հովսեփյան

«Բնագիտություն», «Բնություն»- Աստղիկ Խառատյան,

«Ես և շրջակա աշխարհը»- Լուսինե Ալեքսանյան

«Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» – Մարիամ Պետրոսյան

Նշենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչը և ծրագիրը ամփոփման փուլում են և կհրապարակվեն առաջիկայում։ Հանրային քննարկման արդյունքում ստացված մասնագիտական առաջարկությունների, կարծիքների և դիտողությունների հիման վրա առարկայական չափորոշիչները և ծրագրերը կլրամշակվեն և կհաստատվեն։

ԿԳՄՍ նախարարությունը մասնագիտական համայնքներին կոչ է անում լինել ակտիվ, ծավալել շահագրգիռ և բովանդակային քննարկում։ Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերաբերյալ քննարկումներն ուսուցչական համայնքի հետ նախատեսված են հետևյալ օրերին.

20.07.2020 թ.- «Հասարակագիտություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ես և իմ հայրենիքը»:

21.07.2020 թ.- «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Կենսաբանություն»:

22.07.2020 թ. «Քիմիա», «Բնագիտություն», «Օտար լեզուներ»:

23.07.2020 թ. «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա»:

24.07.2020 թ. «Աշխարհագրություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկական կուլտուրա» և «Շախմատ»»,- ասված է հաղորդագրությունում: