«Կարապը, խեցգետինը, գայլաձուկը»․ Սուրեն Գրիգորյանն առակ մեջբերեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին՝ Ազգային ժողովի նախագահին: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի սույն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը: Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան իրավասություն վերապահել Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին և ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» առակը կարդաց․ «Անընդհատ իմ ուղեղում մի առակ է պտտվում, որը ոնց որ շատ ճշգրտորեն այս իրավիճակի համար գրված լինի և, ամենակարևորը, եզրափակվում է նրանով, որ արձանագրվում է ճշգրտորեն խնդիրը, որի լուծմանն ուղղված է նախագիծը։ Ես էլ ասացի, որ լավ օրից չենք բերել այս նախագիծը և լավ կլիներ՝ կոնսենսուսի գայինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։