«Անհարմար չե՞ք զգում ձեր բերած նախագծից», «Ոչ, չեմ զգում»․ Սամսոնյանի և Գրիգորյանի հարցուպատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին՝ Ազգային ժողովի նախագահին: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի սույն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան իրավասություն վերապահել Ազգային ժողովի նախագահին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին․ «Երբ ընդդիմադիր քաղաքական ուժերին տրվում է որևէ լրացուցիչ լծակ՝ ինստիտուտներ ձևավորելու կամ հանրային կառավարման այլ օղակներում որոշում կայացնողի դերակատարումը վերցնելու համար, դուք որևէ հարթակ բաց չեք թողնում՝ խոսելու այն մասին, որ սա նոր իշխանություն է, համագործակցող է, մենք նոր պառլամենտական մշակույթ ենք բերում, և այս ամենը վերագրում եք որպես ձեռքբերում։ Այս բերված նախագիծը, պարզ է, որ հետընթաց է բոլոր այն բերված նախաձեռնություններից, որը մինչև հիմա արել եք։ Դուք անհարմար չե՞ք զգում, որ այս նախագիծը բերել եք և այսօր այստեղ քննարկում եք»։

Գրիգորյանը կարճ արձագանքեց․ «Ո՛չ, անհարմար չեմ զգում»։

Մանրամասները՝ տեսանյութում։