Ընդդիմության միջամտությունը պրոցեսին կասեցնում եք․ Գորգիսյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին՝ Ազգային ժողովի նախագահին:

Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի սույն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը: Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան իրավասություն վերապահել Ազգային ժողովի նախագահին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին․ «Պարո՛ն Գրիգորյան, անընդհատ նշում եք, որ հնարավոր չի եղել կոնսենսուսի գալ, ուզում եմ իմանալ՝ քանի՞ անգամ եք փորձել, որ չի ստացվել, որովհետև ես այդպես շատ փորձեր չեմ հիշում, գոնե մեծամասնության խմբակցության կողմից։ Եվ ինչպե՞ս եք այդ կոնսենսուսը պատկերացնում։ Քննարկումներ չեն եղել, եղել է մեկ անգամ ձեր թեկնածուն, որին մենք դեմ ենք արտահայտվել։ Մի տեսակ այստեղ անազնվություն եմ տեսնում արդեն»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ ընդդիմությանը զրկում են պրոցեսին մասնակցելու հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։