Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրման իրավունք կտրվի ԱԺ նախագահին․ նախագիծը քննարկվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.07.2020 | 13:33ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին՝ Ազգային ժողովի նախագահին: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի սույն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:
Միաժամանակ, նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան իրավասություն վերապահել Ազգային ժողովի նախագահին:
Նշենք, որ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում։