Կարող է «սամասուդի» արժանանան ու իշխանությունները չհասցնեն փրկել նրանց․ Արմեն խաչատրյանը՝ ԶԼՄ հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մի քանի լրատվամիջոցներից հրապարակումներ մեջբերեց։

«Նիկոլ Փաշինյան, այդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսի։ Այդ փամփուշտները հայկական որտեղից են ձեռք բերվել, ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել բանակի փամփուշտները կամ հակառակորդը խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ Հայաստանում»,- մեջբերեց պատգամավորը՝ դրանք գնահատելով դիվերսիա պետության դեմ։

«Ոչ վաղ անցյալում որակում ունեին այսպիսի մարդիկ՝ պրովոկատոր էին, և այդպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում, որովհետև դա անում էին ստիպված՝ պաշտպանելու համար երկիրը և ժողովրդին։ Իհարկե, այդ տարիներն անցել են և կիրառելի չեն, սակայն մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նույնն են, և ես կոչ եմ անում մեր մեդիա մասնագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին՝ մտածել իրավական ինչ-որ կարգավորում, որ կարողանանք ֆիլտրել և այդ ախտը չմտնի դաշտ։ Ասեմ ավելին՝ ժողովրդի հետ շփվելուց արդեն միտումներ եմ տեսնում, որ մեր ազգաբնակչության մի լուրջ խավ փորձում է ինքնադատաստան տեսնել այդպիսի մարդկանց հետ։ Նաև իրենց կոչ եմ անում՝ այսպիսի հրապարակումներով կարող են շատ հեռուն չգնալ և «սամասուդի» արժանանալ, և իշխանությունները կարող է չհասցնեն փրկել նրանց»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։