Բելառուսում նախագահի 5 թեկնածու առաջադրվեց․ ԿԸՀ-ն մերժել է Բաբարիկոյի թեկնածության գրանցումը

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

Բելառուսի նախագահական ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ն որպես թեկնածու գրանցել է ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կնոջը՝ Սվետլանա Տիխանովսկայային, նախկին նախարար Աննա Կանոպացկայային, «Ասա ճշմարտությունը» միավորման առաջնորդ Անդրեյ Դմիտրիևին, Բելառուսի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սերգեյ Չերեշնուն։

«Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին, որը համարվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներից մեկը, ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել՝ որոշումը պատճառաբանելով եկամտի և գույքի հայտարարագրման անհամապատասխանություններով, ինչպես նաև նրա նախընտրական քարոզարշավին օտարերկրյա կազմակերպության մասնակցությամբ:

Բաբարիկոյին առաջադրելու համար հավաքվել էր գրեթե 370 հազար ստորագրություն, որից ավելի քան 165 հազարը վավեր էր ճանաչվել: Նշենք, որ Վիկտոր Բաբարիկոյին ներկայում մեղադրանք է առաջադրվել Բելառուսի Քրեական օրենսգրքի 3 հոդվածով, այդ թվում՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և կաշառք տալու համար: Նրա որդին՝ Էդվարդ Բաբարիկոն, որը նրա նախընտրական շտաբի պետն է, նույնպես մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ:

Վիկտոր Բաբարիոյի թիմը հայտարարել է ԿԸՀ-ի որոշումը դատարանում բողոքարկելու մասին։ Միաժամանակ, Եվրամիությունը դատապարտել է ընդդիմադիր գործչի թեկնածությունը չգրանցելու՝ Բելառուսի ԿԸՀ-ի որոշումը։

ԿԸՀ-ն չի գրանցել նաև Բարձր տեխնոլոգիական պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին։ Այս դեպքում որպես պատճառ նշվել է, որ թեկնածուն չի կարողացել գրանցման համար անհրաժեշտ 100 հազար վավեր ստորագրություն հավաքել։

Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին։