Հայաստան ժամանած հարավկորեացի պաշտոնյաներին հատկապես հետաքրքրել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նախարարությունում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեին և դեսպանության երրորդ քարտուղար Շին Սինգ Հվանին։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Կորեայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներն աշխատանքային այցով Հայաստան են ժամանել տեղում ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին, ուսումնասիրելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները, այդ թվում նաև հարավկորեական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանները։ Հյուրերին հատկապես հետաքրքրել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։

Դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեն նշել է, որ լրացել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 25 տարին և հավելել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց ցանկության մասին՝ շեշտելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ, ուստի անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով հյուրերին Հայաստանի հետ տնտեսական կապերը սերտացնելու ցանկության համար, Հովհաննես Ազիզյանը վստահեցրել է նրանց, որ նախարարությունը պատրաստ է սերտ համագործակցության և ջանքեր կգործադրի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար։

Նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը՝ ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ գործակցության համատեքստում։ Հարավկորեացի դիվանագետներին տրվել է նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մանրամասն ներկայացվել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ոլորտները, մասնավորապես նշելով դեղագործությունը, տեքստիլի, կենցաղային տեխնիկայի արտադրությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել միմյանց, նաև, հաշվի առնելով երկու երկրների գործարար համայնքների հետաքրքրվածությունը, աշխատել հայ-կորեական գործարար համաժողովների կազմակերպման ուղղությամբ։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, բաժնի պետ Արամ Վարդանյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։