Հանդիպում Գերմանիայից ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչների հետ

Լուրեր

07.07.2026 | 15:44
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 15:42
Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը
07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին` Սթիվեն Բայերի գլխավորությամբ:

«Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին` Հայաստանի միջազգային ահազանգին սեղմ ժամկետում արձագանքելու ու գործնական քայլեր ձեռնարկելու համար:

«Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ են գտնվում նույն իրավիճակում և այսօրինակ համերաշխության դրսևորումը շատ հաճելի է: Շնորհակալ ենք ու գնահատում ենք Ձեր բժիշկների պատրաստակամությունը Հայաստան գալու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում իրենց ջանքերը ներդնելու, ժամանակն ու փորձը մեզ հետ կիսելու համար: Այս մարտահրավերն ազգություն և սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս պետք է միավորված լինենք այն հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու համար»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:

Այնուհետև Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով Հայաստանում առկա իրավիճակը, բուժման մոտեցումները և այլ մանրամասներ:

Սթիվեն Բայերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին այցը կազմակերպելու հարցում աջակցելու համար և շեշտել, որ Հայաստանում գտնվելն իրենց համար մեծ պատիվ է: Նա ասել է, որ Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարման փուլում է և իրավիճակը հսկողության տակ է, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի 16 հոգուց բաղկացած իրենց թիմը գա Հայաստան և աջակցի համավարակի դեմ պայքարում: Նա հավելել է, որ նախատեսում են Հայաստանի գործընկերների համար անցկացնել նաև թրեյնինգներ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կազմակերպելու առումով: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել` ներգրավելով նաև Իտալիայից Հայաստան ժամանած մասնագետներին, կիսվելու փորձով ու խորհուրդներով:

Նշենք, որ բժշկական թիմը Հայաստանում գործունեություն է ծավալելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում`  10 օր տևողությամբ»,- ասված է հաղորդագրությունում: