Կոսովոյի նախագահը Հաագայի դատարանի առաջ է կանգնել

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին այսօր Հաագայում մասնակցել է առաջին դատական նիստին։ Քաղաքական գործիչը մեղադրվում է 1998-1999 թվականներին Սերբիայից Կոսովոյի անկախության համար պատերազմի ընթացքում երկրամասում իրականացված ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես պատրաստ եմ ընդունել նոր մարտահրավերը և հաղթել՝ հանուն իմ որդու, ընտանիքի, ժողովրդի և երկրի։ Ոչ ոք չի կարող վերաշարադրել պատմությունը»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Նշենք, որ հունիսի վերջին հատուկ տրիբունալի դատախազությունը Տաչիին և նախկին Կոսովոյի ազատագրական բանակի ևս 8 ներկայացուցչի մեղադրեց դաժան հանցագործություններ կատարելու մեջ, որոնց արդյունքում հարյուրավոր կոսովացի ալբանացիներ, սերբեր, գնչուներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Տաչիի և նրա կողմնակիցների քաղաքական ընդդիմախոսներ են տուժել։

Դատախազության հայտարարության համաձայն՝ Տաչին և մյուս կասկածյալները «քրեական պատասխանատվություն են կրում նաև շուրջ 100 սպանությունների համար»։

Կոսովոյի նախագահը բոլոր մեղադրանքները հերքում է։ Նրա խոսքով՝ ինքը կարող էր «քաղաքական սխալներ» թույլ տալ, բայց ռազմական հանցագործություն՝ ոչ։ Նա նաև հայտարարել է, որ եթե Հաագայի դատարանը հաստատի մեղադրանքը, պատրաստ է հրաժարական տալ։

Նշենք, որ Հաշիմ Տաչին 1998-1999 թվականների պատերազմի ժամանակ գործող Կոսովոյի ազատագրական բանակի հիմնադիրներից է։ 2000-2006 թվականներին նա եղել է Կոսովոյի դեմոկրատական կուսակցության ղեկավարը (նախկինում՝ Կոսովոյի ազատագրական բանակի քաղաքական թևը)։ 2008-2014 թվականներին Տաչին զբաղեցրել է Կոսովոյի վարչապետի պաշտոնը, այնուհետև գլխավորել ԱԳՆ-ն, իսկ 2016 թվականին ընտրվել է Կոսովոյի նախագահ։