Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Երևանն ապավինում է ՌԴ-ի միջնորդական ջանքերին․ Վարդան Տողանյան

Լուրեր

19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Երևանն ապավինում է Ռուսաստանի միջնորդական ջանքերին։ ՏԱՍՍ-ի հետ զրուցում այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը միջնորդական ջանքեր կգործադրի՝ դադարեցնելու համար այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հույս ունենք նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից արձագանքի, քանի որ խոսքը Հայաստանի սահմանի այն հատվածի մասին է, որը ճանաչված է ՀԱՊԿ անդամների կողմից»,- ասել է դիվանագետը։

Դեսպանն ընդգծել է, որ իրադրությունը բարդացնում են նաև «Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները»

Խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Վարդան Տողանյանը նշել է, որ Երևանում նախ և առաջ գործողություններ են ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։

«Միակ լեգիտիմ միջազգային մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի բոլոր երեք անդամներն էլ հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Մենք արդեն գիտենք Ռուսաստանի, ԱՄՆ Պետքարտուղարության, Ֆրանսիայի արձագանքը։ Այդ պատճառով հիմա բանակցություններ են ընթանում, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ զրույցներ են ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ։ Կարծում եմ՝ սա, ամեն դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցն է»,- եզրափակել է ՀՀ դեսպանը։