«Ժառանգությունը» աջակցում է ՀՀ քաղաքական, ռազմական ղեկավարությանը՝ ազգային անվտանգությունը և խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2020 թվականի  հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում:

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ արդեն երկօրյա ռազմական այս հակամարտությունը, որը սանձազերծեց Իլհամ Ալիևի վարչակազմը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն անուղղակի հաստատել է իրենց նախահարձակ լինելը՝ պնդելով, թե կարևոր չէ՝ ով է առաջինը եղել, դառնում է Հայաստանի խաղաղ, քաղաքացիական բնակչության կյանքի և կենսագործունեության ուղղակի սպառնալիք, որովհետև ԱԹՍ-ով թիրախավորվել և հրետակոծվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերը՝ Մովսեսը և Չինարին, այլև Տաուշի կենտրոն Բերդը:

«Ժառանգությունը»  լիակատար զինակցություն և աջակցություն է հայտնում Հայատանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը մեր պետության ազգային անվտանգությունը և խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում: Սանձազերծված մարտական գործողությունների և Հայաստանից ու Արցախից պարբերաբար կտոր-կտոր տարածք բռնազավթելու, խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է հստակ ու ջախջախիչ պատասխանի: Հայաստանի Հանրապետությունը և բանակը երաշխավորն են մեր սահմանների ու տարածքային ամբողջականության և, ամենակարևորը, մեր բնակչության անվտանգ կենսագործունեության:

«Ժառանգությունը»  դիմում է միջազգային շահագրգիռ բոլոր ատյաններին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարությանը, ՀԱՊԿ-ին,ԵՏՄ-ին, ելնելով աներկբա հիմքերից նախահարձակ լինելու և հարևան պետության տարածք ներխուժելու, խաղաղ բնակչությանը թիրախավորելու գործողությունների կասեցման համար շտապ գործուն քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել: Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը կարևորագույն միջազգային մարտահրավեր է»: