ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ- հետ համատեղ աջակցում է Հայաստանում անապահով ընտանիքներին

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտաս»-ին Քովիդ-19 համավարակի պայմաններում։

«Երկու գործակալությունները պարենային աջակցություն տրամադրել են Տաշիր, Գավառ և Վանաձոր քաղաքների «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի անապահով շահառուներին։

Գյումրիում և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են Կարիտասի սննդի զամբյուղների հետ միասին, որոնք Կարիտասը պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։  Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտաս»-ի հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ, որը հնարավորություն կտա պարենային աջակցություն տրամադրել անապահով ընտանիքների՝ որպես կյանքեր փրկող և կյանքեր վերափոխող հիմնական աջակցություն այս աննախադեպ ժամանակաշրջանում:

Համաճարակի զարգացումն առողջական ճգնաժամից սոցիալ-տնտեսական ճգնաժամի ենթադրում է այն մարդկանց թվի աճ, ովքեր Քովիդ-19-ի հետևանքով կմղվեն պարենային անապահովության։ Հետևաբար պարենային աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կենսական նշանակություն ունի, որը նաև կօգնի առավել խոցելի խմբերի սոցիալական ապահովման աջակցությանն ուղղված  Հայաստանի կառավարությանջանքերին։

Ճգնաժամի ողջ ընթացքում, Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ՝ ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառության վրա, ինչպես նաև նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ» միահամուռ ուժերով պայքարելու համաճարակի դեմ»,- ասված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածած հաղորդագրությունում: