Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը

Լուրեր

05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ ավելացվում է քրեակատարողական հիմնարկներում  պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը։ Ռուստամ Բադասյանն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղյակ եք, որ երկրում արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տեսակցությունները, վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, սահմանափակվել են, և հարազատների հետ շփվելու միակ հնարավորությունը՝ տեսազանգն է, որը տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ։

Արտակարգ դրության պայմաններում տեսազանգից օգտվողների թիվն աճեց, և գրեթե կրկնակի ավելացան և՛ տեսազանգից օգտվող անձանց թիվը, և՛ տրամադրված տեսազանգերի քանակը․ եթե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում միջինացված տվյալներով 70 անձ կատարել էր 115 տեսազանգ, ապա երկրորդ եռամսյակում այդ հնարավորությունից օգտվել էր 141 անձ՝ կատարելով 219 տեսազանգ:
Հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց թիվը, տեսազանգից օգտվող անձանց թվի աճի միտումը, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հնարավորությունների ծավալները և ղեկավարվելով ազատությունից զրկված բոլոր անձանց համար հավասար հնարավորությունների նախատեսման պահանջով՝ որոշում ենք կայացրել արտակարգ իրավիճակի պայմաններում ամսվա ընթացքում ավելացնել տեսազանգից օգտվելու հնարավորությունը մեկով՝ մինչև 10 րոպե տևողությամբ»,- գրել է Բադասյանը։