ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունն ու առաջիկայում քրեական գործը կուղարկի դատարան։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է քույրերի փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը։

«Գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը։ Այն ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալ Գրինը, որը 2019-ի դեկտեմբերին վերադարձրել էր գործը՝ Քննչական կոմիտեին առաջարկելով վերաորակավորել քույրերի գործողությունները՝ կապված անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվելու հետ։ Ակնհայտորեն այս ընթացքում նրա դիրքորոշման մեջ ինչ-որ բան փոխվել է։ Հիմա սպասում ենք գործը դատարան հասնելուն և նախնական դատական նիստերին»,- ասել է փաստաբանը։

Նա հավելել է, որ գործը Քննչական կոմիտե ուղարկելուց հետո դրանում ոչինչ չի փոխվել «նախաքննության դիրքորոշման օգտին, այլ հակառակը»։

Իրավապահ մարմիններում աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ եթե Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործը դատարան ուղարկի, այն կքննվի փակ ռեժիմով․ պետական մեղադրողը նման միջնորդություն կներկայացնի՝ կապված այն բանի հետ, որ գործի նյութերում հոր կողմից քույրերի նկատմամբ բռնության և ծաղրի մասին հիշատակումներ կան։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հոր սպանության համար։ Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսին, 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը:

Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել: Քույրերը պնդում են նաև, որ տևական ժամանակ հայրը ծաղրուծանակի է ենթարկել իրենց: Քննչական մարմինները պարզել են, որ աղջիկները չեն ստել հոր վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգության: Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջությամբ ընդունել են մեղքը: Այնուամենայնիվ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Նրանց 8-20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Պաշտպանական կողմն իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածն անհրաժեշտ ինքնապաշտպանություն է։