21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի բնակչի կողմից 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արթիկի բնակիչը, ով ոստիկանության ծառայող է, ահազանգել, այնուհետև՝ զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր հետ նույն փողոցում բնակվող հարևանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվել է երիտասարդ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Արթիկ քաղաքի 48-ամյա բնակիչը գնացել է իր կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել քենակալի հետ և հայհոյել, որի ժամանակ դանակով հարվածել է վիճաբանությունը հանդարտեցնել փորձող կնոջ քրոջ 21-ամյա որդու կրծքավանդակին և հեռացել դեպքի վայրից:

Ճանապարհին 48-ամյա տղամարդը հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել և բացատրություն տվել դեպքի շուրջ:

Երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով թափանցող վերքի ձևով, հասցվել է սուր ծակող-կտրող գործիքով, և առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: