Կոտայքում ամենատարբեր ծրագրերով կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ

Լուրեր

16.06.2026 | 15:20
Ընդամենը մեկ խախտում․ Կաբո Վերդեի հավաքականն աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել
16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում. տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:

«Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն  մի շարք  ծրագրերի շրջանակներում

  • Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց
  • Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
  • Ջրառատի միջնակարգ դպրոց:

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ`Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:

Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:

Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի` նախատեսված շուրջ 600 աշակերտի համար. Ներկայում աշակերտների թիվը 345 է:

Դե իսկ, կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին  Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:

Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

Նշենք, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկվել է այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:

Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են:

«Մեր աշակերտները արժանի են կրթության իրենց իրավունքն իրացնելու բարեկարգ, լուսավոր և ընդարձակ դպրոցներում և այդ նպատակի իրագործման համար ներդնելու ենք առավելագույն ջանքերը», -նշել է Կոտայքի մարզպետը»: