ՊՆ պաշտոնյաները խոստանում էին շուտափույթ պատիժ կուրսանտին սպանողներին, բայց դատաքննությունը ձգձգվում է

Լուրեր

19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
19.03.2026 | 19:55
Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանին
19.03.2026 | 19:45
Աղ ու ավազ՝ ճանապարհին, վնաս՝ ծառերին․ ինչ հետևանք կարող է ունենալ ձնամաքրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 19:37
ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին
19.03.2026 | 19:34
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը Լուկաշենկոյի հետ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն է քննարկել
19.03.2026 | 19:25
Մենք բոյկոտում ենք ԱՄՆ-ը, բայց ոչ աշխարհի առաջնությունը․ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
19.03.2026 | 19:00
Պարո՛ն Փաշինյան, ձեր ասած բելառուսամետ օլիգարխի ուժերը սափրագլուխներով ձեզ ծեծել են, չեն պատժվել, ինչո՞ւ․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ 2015 թվականի օգոստոսից դատաքննություն է ընթանում։ Հանցագործությունը տեղի է ունեցել փակ տարածքում, թվում էր, թե բացահայտումը բարդ չի լինելու, դատաքննությունն էլ արագ կավարտվի։ Բայց նիստերը պարբերաբար հետաձգվում են, վկաները հաճախ չեն ներկայանում դատարան։

Այսօրվա նիստին, օրինակ, Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կանչված 6 վկաներից, որոնք ծառայության մեջ են, ոչ մեկը չէր ներկայացել։ Այս գործով երկու տասնյակից ավելի վկաներ են հարցաքննվել։ Այսօր վկա Արթուր Զարաֆյանն էր ցուցմունք տալիս։ Նա եղել է ամբաստանյալներից երկուսի հրամանատարը։ Դատարանում Զարաֆյանը հայտնեց, որ դեպքի գիշերը զորամասում չի եղել և հեռախոսով է իմացել, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը կախվել է, ապա եկել է զորամաս ու Հայկազի ննջասենյակում նրա արյունոտ անկողինն է տեսել։ Նա նաև դատարանին հայտնեց, որ մահից մեկ օր առաջ Հայկազին ուղեկցել է եկեղեցի և եկեղեցու բակում խոսել է նրա հետ, տեղեկացել է, որ ծառայությունից Հայկազը գոհ է։

Ինստիտուտի նախկին պետի տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, հիմնական մեղադրյալներից է։ Նա, ըստ գործի նյութերի, հաճախ է բացակայել դասերից։ Վկային այսօր հարց ուղղվեց, թե ով էր թույլ տալիս, որ Գնելը հաճախ բացակայի զորամասից։ «Զորամասի հրամանատարներից է եղել նրա հայրը`Զարմիկ Մարկոսյանը, նրա հայրը վերադաս դիրքում էր, նրա հայրն է եղել պատասխանատուն», – եղավ պատասխանը։

Գնել Թևոսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը բացակայել է՝ ունենալով վերադասի թույլտվությունը, «ոչ թե տուն է գնացել հոր ասելով»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանությունը վերջին երկու տարիներին Հայոց բանակում արձանագրված ամենադաժան դեպքերից է։ Տղայի մարմինը գտել էին իստիտուտի մարզադահլիճում, պտտաձողից կախված վիճակում։ 20 տարեկան տղային ուղղակի դաժանաբար տանջել էին մահից առաջ, փորձել էին սպանել տարբեր եղանակներով։ 2 տարի առաջ, երբ տեղի ունեցավ դեպքը, ՊՆ պաշտոնյաներն ու անձամբ նախարար Սեյրան Օհանյանը շուտափույթ պատիժ էին խոստանում հանցագործներին։ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Նրանք չեն ընդունում, որ մեղավոր են։

 

Սյուզան Սիմոնյան