Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև «Zoom» հարթակի միջոցով տեղի է ունեցել առցանց քննարկում. տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց:

 

«Քննարկման ընթացքում կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են  «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները», այնուհետև այն շարունակվել է ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևաչափով։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է այս նախաձեռնությունը և նշել, որ կենդանաբանական այգին որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ շարունակաբար նա­խաձեռնել, մշակել և ներդնել գիտակրթական ծրագրեր և նոր գործիքներ այգու վերազինման համար։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց և՛ տեսական, և՛ հատկապես գործնական գիտելիքների կատարելագործմանը։

ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի խոսքով՝ լինելով իր տեսակի մեջ միակ կառույցը՝ ԵԿԱ-ն կարևոր նշանակություն ունի ոլորտի կրթական և գիտական հատվածի համար՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների և մրցունակ կրթություն ստանալու նպատակով։

Վլադիմիր Սիմոնյանը և Արևիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ համագործակցության համար և հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։

Կենդանաբանական այգին ներկայումս սկսել է իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական և թե՛ մշակութային  կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու և կրճատելու, այգու ներուժը կատարելագործելու և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար»,- ասված է հաղորդագրությունում: