«Ոսկե ծիրանը» կորոնավիրուսի օրերին. ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի փառատոնը. ՏԵՍԱԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ հուլիսին Երևանում ոսկեծիրանյան թոհուբոհ, կարմիր գորգեր ու աստղային հյուրերի ընդունելություն չի լինի: Կինոտրամադրություն ստեղծող փառատոնի բուն մասը կորոնավիրուսի պատճառով  հետաձգվում է. այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 1-8-ը:  Իսկ հուլիսի 13-16-ը կիրականցվեն փառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը, բայց արդեն՝ առցանց ձևաչափով:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ որոշել են ինչ-որ չափով պահպանել հուլիսյան  այն ավանդույթները, որոնք մասսայականություն չեն ենթադրում: Ինչ վերաբերում է փառատոնի բուն մասին, դրա ֆորմատը կախված կլինի տվյալ իրավիճակից:

Քննարկվող ձևաչափերից մեկն այն է, որ նոյեմբերին կինոդիտումներն անցկացվեն սահմանափակ թվով հանդիսատեսի ներկայությամբ, որպեսզի հնարավոր լինի պահպանել ֆիզիկական հեռավորությունը: Եթե կառավարությունը թույլատրի, դա, թերևս, կլինի լավագույն  լուծումը:

Ի դեպ, նշենք, որ, օրինակ, Ֆրանսիայում այժմ էլ կիրառվում է միջոցառումների անցկացման նմանատիպ պրակտիկա, իսկ Գերմանիայում աշնանը կայանալիք միջոցառումների դեպքում նախատեսվում է վաճառել տոմսերի երեսուն տոկոսը: Եթե մեր երկրի սահմանները բաց լինեն, կարող ենք դրսից ունենալ նաև քիչ թվով հյուրեր, իսկ բուն փառատոնի առցանց անցկացումը կազակերպիչները թողել են որպես վերջնական տարբերակ:

GAIFF Pro ծրագրերի ղեկավար ՍոնաԿարապողոսյանը նշում է՝  փառատոնն այս տարի տասնյակ թվով  երկրներից լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի  800 հայտ է ստացել, իսկ կոնկրետ GAIFF Pro-ն արտադրական մասով ստացել է 40 նախագիծ՝ 4 երկրից: Ի դեպ,  նվազել են Հայաստանից նախատեսվող հայտերը. դրանք ընդամենը 8-ն են: Ռեժիսոր Վահան Խաչատրյանը, որի «Սահմանագծից այն կողմ» ֆիլմն անցել է C2C օնլայն շուկայի եզրափակիչ փուլ, ևս կարևորում է կինոգործիչների հետ փորձի փոխանակման տետատետ ֆորմատը, որը, ցավոք, այս տարի հնարավոր չի լինի իրականացնել:

Factor.am-ը հետաքրքրվեց նաև կինոփառատոնի ֆինանսական մասով: Հարցին, թե կորոնավիրուսի պատճառով  փառատոնի բյուջեն, ներառյալ՝ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվելիք գումարի չափն արդյոք  փոփոխության ենթարկվե՞լ է, կինոփառատոնի համակարգող տնօրեն Արայիկ Մանուկյանը պատասխանեց, որ «Ոսկե ծիրանի» բյուջեն գրեթե մշտապես կազմել է  մոտ 200 միլիոն  դրամ, որի միայն մեկ քառորդ մասն է հատկացրել կառավարությունը:  Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված այս տարվա բյուջեն կտարբերվի նախորդ տարիներից:

«Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը, ապա առաջին փուլի համար կհատկացվի մոտ 31 միլոն  դրամի  աջակցություն, որից ավելի քան 5 միլիոնը կազմում են հարկերը.այսինքն՝ աջակցությունը կկազմի  26 միլիոն դրամ: Երկրորդ փուլի հատկացումների հարցը կքննարկենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և եթե պարզվի, որ հնարավոր չէ ամբողջական ծավալով փառատոն անցկացնել, բնականաբար, աջակցության 2-րդ մասը նախարարությունը չի տրամադրի. այն կազմում է 34 միլիոն դրամ, որից մոտ 6 միլիոն դրամը  կազմում են հարկերը: Շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը, որ հնարավոր եղավ գտնել արդյունավետ կառավարման միջոց՝ մի կողմից ընդհանուր աջակցության բյուջեում մոտ 3 միլիոն դրամով, ըստ էության, ավելացնել փառատոնին տրվող աջակցությունը նախորդ տարիների համեմատ, մյուս կողմից՝ խնայել միջոցները համավարակային իրավիճակով պայմանավորված երկփուլ կառավարման մոդելին անցնելով»,- ասված է Արայիկ Մանուկյանի գրավոր պատասխանում:

Աննա Բաբաջանյան