Մահապարտները Մոսկվայից փրկություն են ակնկալում․ քաոսի տպավորություն ստեղծելու նպատակ կա․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ալիք» մեդիայի հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ

-Վերջին շրջանում ակտիվացան խոսակցությունները հայ-ռուսական հարաբերություններում լարվածության, խութերի մասին, և զրույցը այստեղից սկսենք։ Նախկինները քննադատվում էին «Տերն ու ծառայի» մակարդակի հարաբերությունների համար։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ առաջին հանդիպումներից մեկում հրապարակայնորեն բարձրացրեց սուվերենության նկատմամբ հարգանքի հարցը։ Բայց արդյոք իրո՞ք այդպես է։

-Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը գլոբալ ուժ լինելուց բացի, նաև տարածաշրջանային հիմնական ակտիվ խաղացողն է։ Այդ տեսանկյունից, Ռուսաստանի ազդեցության չափերը մեր տարածաշրջանի երկրների վրա բավականին լուրջ են և հաշվի առնելով քաշային կատեգորիաները, բնականաբար՝ հարցեր կան, որոնց շուրջ դժվար է լինելու հավասարը հավասարի պես միշտ խոսել։ Բայց դիրքեր կան և տարածքներ կան՝ անվտանգայինից մինչև ներքին ժողովրդավարական փոփոխություններ, որոնք մեզ համար գերակա են և Ռուսաստանի՝ տարբեր հարցերում խառնվելը կամ պետք է բացառվի կամ նվազեցվի հնարավորինս։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Այս երկու տարիների ընթացքում իրենց ընդդիմություն հռչակած ուժերը ջանք չեն խնայել, որպեսզի գործող քաղաքական մեծամասնությանը ներկայացնեն որպես հակառուսական։ Սա արդեն բացահայտ են անում, թե մենք կփրկենք ռուսական շահերն այստեղ։ Մարդիկ կան, որ արդեն բացահայտ հրապարակավ խոսում են այն մասին, թե իրենք ռուսական շահերի պաշտպանն են Հայաստանում։

-Այն, որ Գագիկ Ծառուկյանը հանձն է առնում ռուսական տրամադրությունների պաշտպանությունը Հայաստանում, արդյոք չի՞ նշանակում, որ մի բան իրոք այնպես չէ։

-Միայն իր հայտարարությունը չի։ Էդ տրամադրությունները սնուցվում է հատկապես և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի կողմից։ Հիմա այն մարդիկ, որոնք այդ տրամադրության մեջ են փորձում տեղավորվել, դա էլ իրենց գործն է։ Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք ռուսական պետհամարանիշի մեքենաներով են շրջում, տպավորություն ստեղծելով՝ իրենք են Հայաստանում ռուսական շահերի ներկայացուցիչը՝ կարծելով, որ այդպես քաղաքական դիվիդենտներ են շահելու։ Ես սա համարում եմ լավ ցուցիչ, թե ում հետ գործ ունենք։ Սրանք մարդիկ են, որ այո՛,  պատրաստ են հին ուժերի ներգործությամբ, իրենց երկրի դեմ մարդ բերելով, փորձեն ինչ-որ լուծումներ տալ, ինչը չի ստացվելու։ Այս վարքագծերը մնալու են մեր ժողովրդի հիշողության մեջ։ Ես հույս ունեմ՝ իրենք արհեստականորեն չեն խորացնի հայ-ռուսական հարաբերությունների ինչ-որ մի բարդ սխեմա, որովհետև որևէ քաղաքական իշխանություն պետք է խոսի Ռուսաստանի հետ և նպատակ պիտի չունենա արհեստականորեն լարել կամ փչացնել այդ հարաբերությունները։ Միշտ են խոսակցություններ եղել, բայց հակառուսականություն կամ այդպիսի տրամադրություն ներմուծելը որևէ մեկի կողմից, կարծում եմ, արկածախնդրություն է։

-Դուք խոսեցիք քաղաքական ուժերի մասին, որոնք իշխանության՝ հակառուս լինելու օրակարգը առաջ են մղում։ Բայց իրականում նրանց նպատակը ո՞րն է, ի՞նչ պետք է լինի դրանից հետո՝ ըստ նրանց հաշվարկների։ Ենթադրենք՝ Մոսկվայում ինչ-որ մի մակարդակի իշխանավորի հասավ, որ Հայաստանի իշխանությունները հակառուս են, ո՞րն է իրենց ակնկալիքը։

-Փրկությունն է իրենց ակնկալիքը։ Սրանք մարդիկ ենք, որոնք ուսերի վրա տասնյակ, եթե ոչ հարյուր քրեական գործեր ունեն։ Կորցնելու բան չունեն։ Մահապարտի պես են իրենց պահում։ Նրանց նպատակն է՝ ստեղծել տպավորություն և իրավիճակ, թե իբրև քաոս է։ Տեսեք, թե ովքեր են հիմա Ռուսաստանում թաքնվում, ովքեր են էնտեղից խոսում, եթե նայեք էդ շարքը, քաղաքական ուժերը շատ լավ կերևան։

-Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեղադրվում է, որ քանդուքարափ է արել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները։ Բերում են փաստարկներ, տեսեք՝ ռուսները գազն են թանկացնում, Պուտինը մերժեց Փաշինյանի առաջարկը՝ էներգետիկ միասնական շուկայի մասով, Լավրովը և ռուսական ալիքները չեն խորշում իշխանություններին քննադատելուց, և այլն։ Ի՞նչ ունենք այստեղ։

-ԵՏՄ-ի շրջանակներում գազի միասնական սակագին սահմանելու հարցը դրված է եղել ի սկզբանե, բայց քաղաքական տիրույթում այնքան էլ վստահ չեմ, թե Ռուսաստանը պատրաստ է կորցնել այդ լծակը։ Եթե Բելառուսը կարողանում է Ամերիկայից նավթ գնել, եթե գնային խնդիրների շուրջ համաձայնություն չունենանք, մենք էլ ալտերնատիվ ուղիներ պետք է նայենք։ Գազի գնի բանակցությունները լավ չեն, երբ դրանք ուղղակի պանդեմիայի շրջանում են և գազի գին բարձրացնելը խնդրահարույց է բոլորիս համար։ Որ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն խորշում կամ առանձին հեռուստաալիքներ չեն խորշում Հայաստանում տեղի ունեցողի մասին խոսել․․․ է չեն խորշել նաև նախկինում, այդ թվում՝ նաև մեր հայրենակից հայեր՝ բնակվող Ռուսաստանում, որոնք հանդես են գալիս իշխանությունների դեմ։ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական պրոցեսները, կոռուպցիայի դեմ պայքարը, բնականաբար, որոշ երկրներ չեն կարևորում, այդ թվում՝ Ռուսաստանը, բայց դա մեզ պիտի չհետաքրքրի։

-Ռուսաստանի նախագահ Պուտինը միջազգային առաջնորդների հարաբերություններում համարվում է ներանձնային մակարդակը հաշվի առնող գործիչ։ Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյան-Պուտին հարաբերությունները իրո՞ք այդքան սառն են, ինչքան ներկայացնում են որոշ շրջանակներ։

-Անձնական մակարդակում չեմ կարծում սառնություն կա, կարծում եմ՝ կա կոմունիկացիա։ Ես կարծում եմ, որ հարցեր կան, ուղղակի երկրների ղեկավարները համաձայնության չեն գալիս և դրսևորվում են կոնկրետ դեպքեր։ Ես կարծում եմ, որ այո, որոշում կայացնելը, դրա հետևից գնալը ավելի նպաստելու է այդ հարաբերություններին, քան անհասկանալիությունը։ Հստակություններ պիտի մտցվեն, սահմաններ պիտի մտցվեն։ Ինչ վերաբերվում է լիդերի տեսակի առումով՝ բնականաբար, ղեկավարների անթրոպոլոգիան տարբեր է։ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հանրահավաքային տարածքում է մկրտություն անցել և թրծվել, Պուտինը ատում է փողոցը։ Այստեղ կարող են լինել տարբեր տիպի հակասություններ։ Բայց երբ դու պետական պաշտոնյա ես, խնդիրները չեն լուծվում ներանձնային մակարդակում, խնդիրները լուծվում են շահերի դիրքավորումով և կարծում եմ,  էս իմաստով, Հայաստանում և Ռուսաստանում ներքաղաքական գործընթացների որոշ թուլացումներից հետո ավելի արդյունավետ աշխատանքային ռեժիմ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան