Սահմանափակումներ, որոնք դեռ գործում են Վրաստանում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Վրաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների փուլերով վերացման գործընթացը. գրում է aliq.ge-ն:

«Հուլիսի 8-ի կառավարության որոշմամբ՝ Վրաստանը իր սահմանները բացեց 5 երկրների համար, որտեղից էլ կընդունի առաջին զբոսաշրջիկներին: Ավելի վաղ որոշում կայացվեց բացել լողավազաններն ու մարզասրահները:

Ըստ կառավարության՝  քննարկումներ են ընթանում նաև բաց տարածքներում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հատուկ հանձնարարականներ մշակելու նպատակով:

Չնայած սահմանափակումների նվազմանը՝ դրանցից մի քանիսը դեռ ուժի մեջ են մնում Վրաստանում: Դեռևս գործող սահմանափակումներն են՝

  • փակ տարածքներում, հանրային հաստատություններում, հանրային տրանսպորտում, գրասենյակներում և խանութներում պարտադիր է դիմակ կրելն և սոցիալական հեռավորություն պահպանելը,
  • հանրային տրանսպորտում արգելվում է առանց դիմակ մուտք գործել և միացնել օդորակիչ,
  • ԲՈՒՀ-երում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար,
  • խաղատների և տոտալիզատորների աշխատանքն արգելված է (հնարավոր է միայն առցանց),
  • տաքսիի վարորդները պետք է կրեն դիմակ, չի թույլատրվում տաքսիով 2-ից ավել ուղևորի տեղափոխումը,
  • փակ տարածքներում արգելվում է մշակութային և սպորտային միջոցառումներ անցկացնել,
  • արգելվում է 10-ից ավել մարդու հավաքը այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են հարսանիքը, թաղման արարողությունները, տարեդարձը և այլն:

Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանը օրեր առաջ երկարածգեց հունիսին ընդունված օրենքի նախագծի ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ կառավարությունը առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու կարող է մի շարք սահմանափակումներ սահմանել»,- գրում է գործակալությունը: