Հրայր Թովմասյանը հնար ունենար՝ իմ հարցազրույցի ժամանակ լույսը կանջատեր. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում Factor.am-ի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշմանը, ըստ որի՝ մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին երեք դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացը սառեցնելու մասին։

«Դե, բացի մեզանից, բոլորը նման ակնկալիք ունեին, մենք նման ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի։ Ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որևիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշում կցուցաբերի: Դա պարոն Թովմասյանի և նրան մերձավոր տարբեր լրատվամիջոցների և գործիչների ցանկությունն է, այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ իրենք գնում են դրսից մեզ վրա «տղա բերելու» տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից։ Բայց, կարծես թե, չի ստացվում, չի էլ ստացվելու»,- ասաց Սիմոնյանը։

Ճշտող հարցին՝ Հրայր Թովմասյանն այդ ճանապարհով է գնո՞ւմ, Սիմոնյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենար, իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատելու, որպեսզի ես հարցազրույց չտամ, ինքը դա կաներ, որովհետև ինքը դրա փորձը ունի։ Ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանալ, բայց վստահ եմ, որ ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան