«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության տեղիք է տալիս. մի խումբ ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
Բոլորը

Մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այն ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով։ Օրինագծում նախատեսվում է հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման անարդյունավետ մրցութային կարգ, չեն ապահովվում մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական մեխանիզմներ, չեն լուծվում մարզերում գործող, բայց թվայնացումից դուրս մնացած մոտ 10 տեղական հեռուստաընկերությունների խնդիրները, չի ստեղծվում հանրային հեռարձակողի բարեփոխումների հնարավորություն և այլն։

 

Թեև սույն հայտարարությունը ստորագրած որոշ լրագրողական կազմակերպություններ մի քանի տասնյակ առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, և դրանց մեծ մասը ընդունվել է, այդուհանդերձ ակնհայտ է, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները։ Հիմնական պատճառն այն է, որ օրինագիծը կառուցված է խնդրահարույց հայեցակարգային հիմքերի վրա, և այդ առումով վերանայման կարիք ունի։

 

Մտահոգության պատճառ է նաև այն, որ փաստաթղթի հեղինակները չցանկացան անսալ մեր հորդորներին և ուղարկել նախագիծը միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհուրդ և/կամ ԵԱՀԿ, ինչին պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու։ Մենք հասկանում ենք, որ օրինագծի ընդունման հետ կապված շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի՝ այս տարի լրանում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և հերթական մրցույթներ պետք է կազմակերպվեն։ Այդուհանդերձ, ելնելով որակյալ նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունից, դրանք կարող են հետաձգվել։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում.

 

  • «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության,

 

  • լիցենզավորման հերթական մրցույթները հետաձգելու նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքում,

 

  • հեռարձակման ոլորտի զարգացման հայեցակարգ և դաշտը կարգավորող նոր օրենք մշակելու նպատակով նախաձեռնել քննարկումներ և ձևավորել աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավորների, լրագրողական կազմակերպությունների, հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցությամբ»։

 

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ