8,85 մլն դոլար՝ «Լիճք» ենթակայանի վերակառուցմանը. «Սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ է կապված». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
28.03.2026 | 11:00
Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում
28.03.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 28-ի դրությամբ
28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.03.2026 | 09:51
«Կանազ»-ի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ-1» արևային ենթակայանի կառուցումը, իկ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» կայանի միջոցով:

«Այս պահին «Լիճքը» ի վիճակի չէ սա իրականացնել, որովհետև այդ կայանը շահագործման է հանձնվել 1961 թվականին և այստեղ շինարարական աշխատանքների կարիք կա: Հաշվի առնելով, որ «Մասրիկ-1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շուտով կսկսվի շինարարությունը, մեր կողմից հրատապ քայլեր են պետք, որ ավարտենք «Լիճքը»: «Լիճքի» շինարարությունը պետք է իրականացվի «ԲԷՑ»-ի միջոցների հաշվին: Սա ևս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ իրենք գնային առաջարկներ են ուղարկել նման կայանների կառուցման հաջողված փորձ ունեցող կազմակերպություններին:

«Միակ արձագանքը «Կասկադ Էներգո»-ի կողմից է եղել: Նախնական առաջարկը կազմել է 9 998 232 ԱՄՆ դոլար: Այս փուլում առաջարկում ենք թույլ տալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքել»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ սա նաև Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարևոր դերակատարում ունեցող ենթակայան է:

Նախարարը հավելեց, որ տեխնիկապես հնարավոր է 6-8 ամսում շինարարական աշխատանքները կատարել: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված հրատապությունը. «Պայմանագի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է դրա համար վճարել: Դրա համար պետք է սինխրոնացնենք «Մարսիկի» և «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որ Հայաստանը վնասներ չկրի»:

Մանրամասները՝ տեսանյութում: