Չարամիտ պորտաբույծների երազանքն է, որ ՄԻԵԴ-ը սահմանափակի Հայաստանի ինքնիշխանությունը․ դա չի կատարվելու․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարոն Մեհրաբյան, «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը, որի անդամ եք դուք, երեկ նախագահին կոչ արեց սկսել ՍԴ անդամի առաջադրման պրոցեսը։ Ինչ-որ կասկածնե՞ր ունեք, որ նա կարող է խափանել գործընթացը։

-Ոչ թե կասկածներ, այլ ուղղակի երկիմաստություններ կան հասարակական ընկալումներում, թե ինչու ստորագրություն չի դրվել։ Եղավ հայտարարություն, որ չի դրվելու, բայց չեղավ բացատրություն։ Մեր նամակի ընթերցումն ուղղված էր նրան, որ նախագահը չեզոքացնի հասարակական այդ ընկալումները և վերստանձնի ակտիվ դերակատարում Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման հաջորդ փուլում, որը մենք թևակոխում ենք։ Համոզված եմ, որ մեր այդ քայլը և արդարացված էր և պահանջում է արձագանք։ Պետք է նշեմ, որ մեր կոչը ուղղված էր, ոչ միայն ՀՀ նախագահին, այլ նաև Կառավարությանն ու Դատավորների ընդհանուր ժողովին, որոնք պետք է կատարեն առաջադրումներ։

-ՄԻԵԴ դիմած Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 անդամները խնդրել են միջանկյալ միջոց կիրառել։ Սա կիրառվում է, եթե կարող են անդառնալի հետևանքներ լինել կոնկրետ դեպքում։ Սա, ըստ էության, կնշանակի ՄԻԵԴ-ի կողմից կասեցնել Հայաստանում սահմանադրական փոփոխությունները։ Հնարավո՞ր է, որ ՄԻԵԴ-ը միջամտի քաղաքական պրոցեսին։

-Տեսեք, դա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը և դա այդ չարամիտ պորտաբույծների երազանքն է, որը չի իրականանալու։ Ես կարող եմ վստահություն հայտնել, որ դա չի լինելու, և ավելորդ անգամ թող չերազեն ու չապականեն Հայաստանի բարեփոխումների ընթացքն իրենց ավելորդ ներակայությամբ։ Փրփուրներից ձեռքը գցողի հույսով են գնացել ՄԻԵԴ, ոչ՝ ավելին։

-Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում կտրուկ անկում է ապրել՝ ըստ «Կովկասյան բարոմետրի» հետազոտության։ Եթե 2013-ին հայաստանցիների 83 տոկոսն էր Ռուսաստանը բարեկամ երկիր համարում, այս տարի այդ ցուցանիշը 57 տոկոս է, անկումը՝ 26 տոկոս։ Ի՞նչն է այս անկման պատճառը։

-Պատճառը, ցավոք սրտի, այն քաղաքականությունն է, որ Ռուսաստանը տանում է հետխորհրդային տարածքում և նաև դրա անուղղակի պատճառն է այն, որ ինֆորմացիոն հեղափոխության շնորհիվ մենք տեղեկանում ենք, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Այդ ստերիոտիպների, կարծրատիպերի իներցիան է կոտրվում, պրոպագանդայի ազդեցությունն է չեզոքանում, և ընդամենը մենք ստանում ենք այն օբյեկտիվ պատկերը, որ ստանում ենք։ Մեր խնդիրն է Ռուսաստանի հետ պահպանել հորիզոնական, փոխշահավետ, քաղաքակիրթ, 21-րդ դարին վայել հարաբերություններ։ Երկրորդ՝ Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, թե՝ ոչ, գիտե՞ք ինչ կա, Ռուսաստանն այնքան բազմադեմ և բազմազան պետություն է․․․ Ես չգիտեմ՝ հարցը ոնց է տրվել, որովհետև այս հարցին կարելի է պատասխանել կտրուկ «Ոչ»-ից մինչև «Այո»։ Եթե 57 տոկոսն է համարում բարեկամ, դա նշանակում է՝ 47 տոկոսը չի համարում Ռուսաստանին բարեկամ։

-Գագիկ Ծառուկյանը վերջերս դժգոհեց, թե հակառուսական տրամադրություններն արհեստականորեն սրում են Հայաստանում, և ինքը ամեն ինչ կանի, որ դա կանխի։ Իրո՞ք նման անհրաժեշտություն կա, թե քրեական հետապնդման թիրախում հայտնված Ծառուկյանը արտաքին աջակցություն է հայցում։

-Սա էլ արդեն որերորդ անգամ պարոն Ծառուկյանը ցույց է տալիս, որ իր մոտ կարծելը լավ չի ստացվում և հերթական անգամն է, որ լավ չստացվեց։ Պարոն Ծառուկյանը խոսում է բաներից, ինչի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել։ Ուրիշ բան չկա։ Ո՞վ է տվել ռազմաբազայի անուն կամ ինչու պարոն Ծառուկյանը չի տալիս Մարս մոլորակի անունը, անհիմն է այս ամենը։ Դրա մասին խոսակցություն չկա ընդհանրապես և չի էլ եղել և այդ մտահոգությունները հիշեցնում են «Կիկոսի մահը» հեքիաթը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան