Քրգործով մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ․ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ  պարզվել և հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավված՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բ․Դ-ն, տեղեկացված լինելով իր սահմանահատումների արգելքի մասին և գիտակցելով նշված պայմաններում իր անձնագրով ՀՀ սահմանը հատելու անհնարինությունը, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների հետ, 2019թ. սեպտեմբերին ստեղծել են կազմակերպված խումբ, ովքեր իրականացրել են Բ․ Դ․-ի կողմից խմբի անդամ, ՀՄՀ քաղաքացի Զ․ Ս․-ի անձնագիրն ապօրինի օգտագործելու եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ:

«Նախ՝ իրենց գործողությունները քողարկելու և իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով Երևանում նախատեսված ԵԸՄ գագաթնաժողովի անցկացման օրը՝ 2019թ. հոկտեմբերի 1-ը,  ընտրվել է որպես Բ․ Դ․-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու բարենպաստ օր՝ օգտագործելով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ ՀՀ ժամանելու և մեկնելու հանգամանքներով պայմանավորված օդանավակայանում ծառայություն իրականացնող սահմանապահ զորքերի ծառայողների ծանրաբեռնվածությունը։

Այնուհետև,  Բ․ Դ․-ն, շահագործելով իր նախկին աշխատակցի վստահությունը՝ օգտագործել է ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների հետ նրա ունեցած կապերը, և խմբի մի քանի այլ անդամների ներկայացրել է, իբր, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների։ Վերջիններիս կողմից, իբր, ՀՀ-ում ծրագրեր իրականացնելու պատրանք ստեղծելու, նրանց  համար այլուրեքություն ստեղծելու նպատակով, իր նախկին աշխատակցուհուն խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում  կազմակերպել նրանց ու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Այդ պատրվակով կազմակերպված խմբի անդամները, այդ թվում նաև Զ․Ս․-ն, ժամանել են Երևան, որպես իրենց այլուրեքության ապահովում, հանդիպել աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ապա կազմակերպված խմբի անդամենից 4-ը, այդ թվում Բ․ Դ․-ն՝ Զ․Ս․-ի անձնագրով, վերադառնում են «Զվարթնոց» օդանավակայան և մեկնում Հայաստանից:

Նախաքննությամբ պարզվել է, որ«Զվարթնոց» օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի փաստաթղթերի ստուգման անցակետի վերակարգում ներգրավված, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, ենթասպա, Գ․Գ․-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ ՀՀ-ից ելքի իրավունք տվող՝ Զ․ Ս․-ի անվամբ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի իրացնող Բ․ Դ․-ի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելիությունն ու վավերականությունը, փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Եվ ապօրինի իրացված անձնագիրը վերցնելու փոխարեն այդ անձնագրում ելքի թույլտվության կնիք է դրել և հաստատել ՀՀ պետական սահմանը հատելու իրավունքը:

Բ.Դ․-ի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելը վերջնականապես իրագործելուց հետո, կազմակերպված խմբի անդամները ձեռնամուխ են եղել Զ․ Ս․-ի վերադարձը կազմակերպելու նախապես ծրագրավորած գործընթացին: Այդ նպատակով խմբի անդամներից մեկը 2019թ. հոկտեմբերի 5-ին ժամանում է ՀՀ,  Զ․ Ս․-ին փոխանցում նրա անձնագիրը  և վերադառնում։

Զ․ Ս․-ն, ձեռք բերելով ավիատոմս, ՀՀ-ից մեկնելու նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ին ուղևորվում է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն մտադրությունն իրականացնել չի հաջողվում, քանի որ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվում է Զ․ Ս․-ի անձնագրում ՀՀ մուտքի կնիքի բացակայությունը, արգելվում նրա սահմանահատումը, և վերջինս ձերբակալվում է։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՍՀ քաղաքացի Զ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչԳ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործից այս դրվագով մասն անջատվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:  

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: