Գյումրիի  վերջին գիշերօթիկը լուծարվել է․ նախարարությունից վստահեցնում են՝ երեխաները դրսում չեն մնա, կխնամվեն  Ճգնաժամային կենտրոնում

Լուրեր

29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
Բոլորը

Գյումրիում գործող վերջին` «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը»  լուծարվեց հունիսի 25-ին։ Լուծարման գործընթացն արդեն  ավարտված է։ Նշենք, որ ավելի վաղ այս տարի լուծարվել էր Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատունը, որը պետական կառույց չէր ու գործում էր բարերարների աջակցությամբ։  2019թ-ին էլ  «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունն»  էր լուծարվել։

Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության փոխարեն  այժմ գործելու է «Երեխայի խնամքի  ու աջակցության ճգնաժամային կենտրոնը»։ Այստեղ էլ իրականացվելու է երեխաների հետագա խնամքը։ Սա վերաբերում է  ոչ միայն այս պահին գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաներին, այլև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված յուրաքանչյուր երեխայի։ Նախատեսվում է, որ Ճգնաժամային կենտրոնը կսկսի լիակատար  գործել  մեկուկես ամիս անց։

«Ճգնաժամային այս կենտրոնում երեխաների խնամքը ապահովվում է առավելագույնը վեց ամիս, դրանից հետո արդեն  որոշում է  կայացվում երեխայի հետագա խնամքի վերաբերյալ։ Առաջնահերթությունը  տրվում է  երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելուն։ Եթե որևէ պատճառով երեխայի վերադարձը ընտանիք համարվում է անհնար, ապա երեխայի խնամքը այլկերպ կազմակերպելու որոշում է կայացվում։ Այս պարագայում նախապատվությունը տրվում է ընտանիքին մոտ կառույցներին։ Օրինակ՝ խնամատար ընտանիքներին, խնամակալ ընտանիքներին,  և վերջում միայն՝ հաստատություններին, ինչպիսին է մանկատունը»,- մեզ հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Այս պահին Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունում  80 երեխա կա գրանցված։ Նրանց թվում են  նաև նախկինում լուծարված գիշերօթիկի սաները,  որոնց վերադարձը կենսաբանական ընտանիք համարվել է խնդրահարույց, ինչպես նաև «Թռչունյան տուն» մանկատան սաները։ 80 երեխայից այժմ հաստատությունում խնամվում է 21-ը, մյուսները վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ։

«Սրանք այն  ընտանիքներն են, որոնց ցուցաբերվել է բնաիրային, պարենային աջակցություն և այս ընտանիքները պատրաստակամություն են հայտնել ստանձնել իրենց երեխաների խնամքը այս ընթացքում։ Ընտանիքների մի մեծ մաս պատրաստակամ  է ստանձնել երեխաների հետագա խնամքը ևս՝ պատշաճ աջակցության ցուցաբերման պարագայում։ Եթե պետությունը կարողանա աջակցել  այս ընտանքիներին, իրենք պատրաստ են ստանձնել երեխաների խնամքը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Նա վստահեցրեց, որ հաստատության լուծարումը չի նշանակում, որ երեխաները կմնան դրսում։ Նրանք   խնամվելու են ճգնաժամային կենտրոնում այնքան ժամանակ, որքան կպահանջվի  երեխաների վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար։

«Բնականաբար, այս երեխաները կմնան ճգնաժամային կենտրոնում այնքան ժամանակ, քանի դեռ մենք լիովին վստահ չենք լինի, որ այս երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիք հնարավոր է։ Մնացյալ բոլոր դեպքերում, երբ կհասկանանք, որ այս ընտանիքները պատրաստ չեն խնամել իրենց երեխաներին, կկայացվեն համապատասխան որոշումներ։ Արդեն իսկ գնահատում է իրականացվում, հաստատությունը ներկայացրել է խիստ ռիսկային գոտում գտնվող ընտանիքների ցուցակը, որոնց երեխաների վերադարձը գրեթե անհնար ենք համարում։ Այս երեխաների պարագայում կկայացվեն այլ որոշումներ»,- նշեց  մեր զրուցակիցը։

Անցյալ տարվանից կենսաբանական ընտանիքներ վերադարձել է 255 երեխա, իսկ այս տարվա առաջին  եռամսյակում Նանսենի անվան հաստատությունից ընտանիք վերադարձել է 18 երեխա։ Հաստատություն հետ վերադարձի դեպքեր չեն եղել։

Ընտանիք վերադարձած բոլոր երեխաները և այն երեխաները, որոնք դեռ վերադառնալու են  կենսաբանական ընտանիք, ընդգրկվելու են  նաև ցերեկային աջակցություն  իրականացնող կենտրոններում։  Շիրակի մարզում 164 երեխա խնամք է ստանում ցերեկային աջակցության կենտրոններում։

«Այս կենտրոնները զբաղվում են երեխաների ցերեկային խնամքով, այսինքն այն ժամերին, երբ ծնողները չեն կարող խնամել  երեխաներին,  քանի որ աշխատում են։  Այս երեխաները ցերեկները մնում են, սնունդ, խնամք են ստանում, բայց գիշերում են իրենց ընտանիքներում»,- ներկայացրեց Մարտիրոսյանը։

Եթե լուծարված հաստատության երեխաների հետ կապված կա որոշակի գործողությունների ծրագիր, ապա  այդ հաստատությունների աշխատակիցների հետագա ճակատագրի հարցում անորոշություն է։ Պարզ չէ՝ 73 աշխատակիցները կապահովվե՞ն աշխատանքով, թե ոչ։ Բոլոր աշխատակիցները ծանուցվել են լուծարման ու այն մասին, որ ճգնաժամային կենտրոնի աշխատակազմի համալրումն իրականացվելու է մրցութային կարգով և իրենք առանջնահերթությամբ կարող են մասնակցել մրցույթին։

«Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ ճգնաժամային կենտրոնում աշխատեն տարիների փորձառություն ունեցող, երեխաների հետ արդեն իսկ սոցիալական կապեր ունեցող մասնագետները, բայց մեզ համար որոշիչ են  լինելու  աշխատակիցների մասնագիտական որակները։ Իրենք առաջնահերթության կարգով կարող են մասնակցել մրցույթին, սակայն որևէ երաշխիք չկա, որ հենց իրենցով կհամալրվի ճգնաժամային կենտրոնի աշխատակազմը»,-  նշեց Սոնա Մարտիրոսյանը։

Էմմա Չոբանյան